🟨 Սիրիան շարունակում է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը բոլոր ահաբեկիչներից և նրանց աջակիցներից, և ի վիճակի է իր դաշնակիցների ու ընկերների օգնությամբ ջախջախել և վերացնել նրանց, որքան էլ դաժան լինի: Բաշշար Ալ-Ասադ
🟨 ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնում «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ անդամակցությունը կասեցնելու որոշման համար, ▫️դատապարտում ենք ուժի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր արդարացիորեն բողոքում են: ▫️դադարեցնում ենք ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր
🟨 Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է, որ տեղեկությունները, թե իբր հակառակորդ ուժերը մտել են հյուսիսային Համայի քաղաքներ, կեղծ են։ ▫️Ըստ հաղորդագրության` սիրիական բանակը վերահսկում է իրավիճակը։