🟨 Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում հավաքագրվել են այնտեղ գտնվող բոլոր՝ 170 ՀՀ քաղաքացու (ներառյալ՝ Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողին) տվյալ, նրանց հետ կապ է պահպանվում: Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատ կազմակերպված փոխադրումով տեղափոխվել է. ▫️մարտի 4 — 94, ▫️մարտի 5 — 58, ▫️մարտի 6 — 38 ՀՀ քաղաքացի։ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ պաշտոնյաները հայտնում են, որ ՌԴ-ն Իրանին փոխանցում է հետախուզական տեղեկություններ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմանավերի և օդանավերի տեղակայման մասին՝ օգնելով Թեհրանին թիրախավորել ԱՄՆ ուժերին։ ▫️Փոխանցվող տվյալները ներառում են նավերի, օդանավերի և ռադարային համակարգերի դիրքերը։ The Washington Post
🟨 Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները՝ 104 ՀՀ քաղաքացի, Գոայից ուղևորվել է Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել։ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մարտի 4-5-ը «FlyDubai»-ի կողմից իրականացված 2 թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ: ▫️Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ: ՀՀ ԱԳՆ