🟨 Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհատվածներում փոսերի նորոգման աշխատանքերը։ ▫️Ծրագրի իրականացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 84 մլն դրամ: Երևանի քաղաքապետարան
🟨 Երեկ արդյունավետ քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել։ ▫️Լրջորեն խնդրել եմ Պուտինին պահպանել Կուրսկի շրջանում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորների կյանքը։ Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին։ ▫️«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի աջակցության վրա»։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվա է ժամանելու մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար: Կրեմլի մամուլի ծառայություն
🟨 Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի, և ակնկալում ենք, որ դրա իրագործումը հուսալի ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն գոտիներից մեկում: ՀԱՊԿ
🟨🟥 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ ▫️Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
🟨 Կոչ եմ անում արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը: ▫️ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ձեռքբերմանն ուղղված հետագա բոլոր քայլերին: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա
🟨 Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան լուծել իրենց հակամարտություններն ու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղությանը, զարգացմանը և բարգավաճմանը: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ