🟨 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել սահմանված ժամից հետո լռության, հանրային սննդի, խմիչքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտման առումով: Երևանի քաղաքապետարան
🟨 Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: ▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: ▫️Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։ ՆԳՆ ՓԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Ներկայացրել եմ ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում։ ▫️Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։ Ռուստամ Բադասյան
🟨 Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի իրանական խոշորագույն Բանդար Աբբաս նավահանգիստ ռուսական ստանդարտի լայնությամբ երկաթուղու կառուցման շուրջ: Մոսկվայում ԻԻՀ դեսպան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Փորձարկման է ներկայացվել մանկապարտեզ առաքված հավի կրծքամիս: Առկա է եղել լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: ▫️Մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հայտնաբերվել է մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ