🟨 Իլոն Մասկը մասնակցել է նոյեմբերի 6-ին տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին, որը տևել է 25 րոպե։ ▫️Մասկը նշել է, որ շարունակելու է Ուկրաինային Starlink համակարգին հասանելիություն տրամադրել։ Axios
🟨 Ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ն Չինաստանից էլեկտրոմոբիլ ներկրելու անվան տակ 46.1 մլն դրամ է յուրացրել: ▫️Ութ անձ ճանաչվել է տուժող: ՔԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դոնալդ Թրամփի հաղթանակի արդյունքում աշխարհի 10 ամենահարուստ մարդկանցից ութը միասին հարստացել են ևս 64 միլիարդ դոլարով: ▫️Ամենաշատ օգուտը ստացել է Թրամփի հավատարիմ աջակից Իլոն Մասկը՝ 26,5 միլիարդ դոլար: Bloomberg ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հիմա որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանից «խաղաղության աղավնի» կերտել: ▫️Կարծում եմ, որ Ղարաբաղյան 2-րդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքներն այսօր բավարար են, որպեսզի Հայաստանը ճիշտ քայլեր ձեռնարկի: Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ