🟨 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ ▫️Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
🟨 Ջո Բայդենը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ ▫️ԱՄՆ ներկայիս նախագահը Թրամփին խոստացել է իշխանության սահուն փոխանցում։ Associated Press
🟨 Արաբկիր վարչական շրջանում մեծ տեղեկատու դաշտով 156 գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են։ ▫️2578 արտաքին գովազդներից ապամոնտաժվել է 1789-ը։ Երևանի քաղաքապետարան
🟨 Ձեր բախտն ազգանվան հարցում այնքան էլ չի բերել։ Ոչ մի տեղ չբարձրաձայնեք: ՌԴ ԴԽ նախագահ Մատվիենկոն՝ Առողջապահության նախարարի տեղակալ Վլադիմիր Զելենսկիին