🟨 Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից: Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյան
🇺🇸Ամերիկյան բոլոր պարբերականներն այլևս միակարծիք են. Թրամփ-Հարրիս դիմակայությունն ավարտվել է նախկին նախագահի հաղթանակով։ ▫️Թրամփը հաղթել է բոլոր փոփոխական նահանգներում։
🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: ▫️Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելու՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա։
🟨 Երևանի քաղաքապետի կարգադրությամբ` բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու տեղափոխվում առանձին վայր։ ▫️Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս են բերվել շուրջ 200 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ ու տարբեր մետաղական ջարդոններ։ Երևանի քաղաքապետարան
🟨 Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: ▫️Հուսով ենք, որ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն: