🟨 Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի [գերիների] խնդրի լուծմանը: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Համացանցում տարածվել է «Հատուկ առաջարկ Երևանի բնակիչների համար» վերնագրով էջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ ▫️Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները։ ▫️Թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
🟨 Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ: ▫️Մեր դիվանագիտությունն առաջնորդվում է չվնասելու սկզբունքով: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նախկինում Երևանում կար X քանակի ավտոմեքենա, հիմա առնվազն 4X: ▫️Տոմսային համակարգի անսահմանափակ փաթեթի իմաստն այն է, որ մարդն իր ուղևորությունը չկապի միայն մեկ ավտոբուսի հետ։ Նիկոլ Փաշինյանը պատգամավորից կոնկրետացում պահանջեցտրանսպորտային համակարգի հարցի կապակցությամբ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Ադրբեջանը տեղեկացրել է երկրում իր ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին: ▫️Կազմակերպությունը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դա երկկողմ գաղտնի երկխոսության մի մասն է:
🟨 Տեղեկացնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
🟨 Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։