🟨 Ուկրաինայի հակամարտությունը միջնորդավորված պատերազմ էր երկու միջուկային տերությունների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
🟨 Մենք Երևանի հետ աշխատանքային շփումներ ենք պահպանում: ▫️Հայաստանը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ ուժի մեջ են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով
🟨 Նախաձեռնելու եմ եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ ԵՄ-ի վրա տարածելու հարցով։ ▫️Ինչ համաձայնության էլ գանք, վերջնական որոշումը կպատկանի Ֆրանսիայի նախագահին` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին։ Էմանուել Մակրոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը։ Նաև մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի համար։ ▫️Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Խաղաղության ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի կամ Ուկրաինայի կապիտուլյացիայով։ Էմանուել Մակրոն
🟨 Կենտրոն վարչական շրջանում շարունակում ենք բարելավել քաղաքային միջավայրը՝ ստեղծելով ավելի գեղեցիկ ու լուսավոր Երևան։ ▫️Մաշտոցի պողոտայում իրականացրել ենք շենքերի լուսավորման աշխատանքներ՝ ապահովելով գիշերային նոր ու վառ տեսարան։ Տիգրան Ավինյան
🟨 Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024թ․ լուսավորության համար ներդրված գումարը շուրջ 620 մլն դրամ է։ ▫️2025-ի հունվարից շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը: Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, լուսավորության արդյունավետության ցուցանիշն աճել է 50%-ով՝ ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսելով։ Երևանի քաղաքապետարան
🟨 Թրամփի խորհրդական Մայք Ուոլցի հետ քննարկել ենք արդար և կայուն խաղաղությանն ուղղված հետագա քայլերը։ ▫️Առաջիկայում կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաների միջև հանդիպում։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակ