🟨 ՀՀ ԱԺ-ն 67 կողմ ձայնով այսօր վավերացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: ▫️Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
🟨 Սագը հարվածել է կանադական ինքնաթիռի դիմապակուն, երբ այն թռչում էր 1,5 կմ բարձրության վրա։ ▫️Միջադեպից հետո ինքնաթիռը վերադարձել է Տորոնտոյի օդանավակայան: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպասվում է համեմատաբար սառը և տեղումներով նոյեմբեր։ ▫️Նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨Շփվել եմ եվրոպական քաղաքների քաղաքապետերի հետ, հանրային տրանսպորտի բարեփոխումների ուղղությունները բոլորինը նույնն են. ▫️հանրային տրանսպորտի զարգացում, ▫️առանձնացված ավտոբուսային գծեր, ▫️կայանատեղիների սահմանափակումներ և գնային ավելացումներ, ▫️կայանատեղիների փոխարեն ավտոբուսային գծերի ավելացումներ: Տիգրան Ավինյան
🟨 Մինչև հունվարի 1-ն ունենալու ենք լիարժեք աշխատող միասնական տոմսային համակարգ: ▫️Շուտով ավելանալու է նաև բանկային քարտերով վճարումների տարբերակները: Թողարկվելու են նաև տրանսպորտային քարտերը, որոնք հաջորդիվ դառնալու են անվանական, որովհետև տարբեր խմբեր ունենալու են զեղչեր: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Մենք տարեցտարի ավելացնում ենք մետրոյի շարժակազմերը։ ▫️Վստահեցնում եմ, որ միասնական տոմսային համակարգի անցումը ևս, ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից, շատ հնարավորություններ է տալիս։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստում: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ