🟨 Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ ▫️Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
🟨 Նախագահն ու վարչապետը քանիցս ընդգծել են, որ պատերազմին մասնակցելու նպատակով ռազմական ուժեր չենք ուղարկելու Ուկրաինա։ Խոսք կարող է գնալ միայն խաղաղապահների մասին, որպեսզի անվտանգությունն ապահովվի ու լարվածությունը նվազեցվի։ Ֆրանիսյաի ռազմական ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյու
🟨 Ֆրանսիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ուկրաինայի բնական պաշարների նկատմամբ և դրանց օգտագործման շուրջ բանակցություններ է վարում դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանում Yandex Go հավելվածում հասանելի է դարձել «Էլեկտրո» սակագինը։ Այս սակագինն ընտրելիս ժամանում են նոր էլեկտրամոբիլներ՝ Hongqi, BYD, Tesla և այլ մակնիշների։ ▫️ Ուղևորության արժեքը՝ սկսած 600 դրամից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք: ▫️Մոսկվան հիշում է, որ Թրամփի կառավարման առաջին ժամկետում հակառուսական պատժամիջոցներ են սահմանվել և զենք է մատակարարվել Ուկրաինային: Դմիտրի Պեսկով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է, և կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են։ Ալեն Սիմոնյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական օգնության նոր փաթեթ: Politico ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ես սպասում եմ իմ գործընկեր Մատվիենկոյի այցին. նախնական համաձայնություն ունենք հունիսի 5-6-ի վերաբերյալ։ ▫️Իրենց առաջարկած օրերին ես այստեղ չէի լինելու. Ղախաստան պաշտոնական հրավեր ունեմ հունիսի 15-16-ին։ Ալեն Սիմոնյան
🟨 Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտալ»: Փորձը ցույց է տալիս, որ այդ թեման շարունակվում է և մեզ համար առաջնային է: ▫️Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել, հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-12-ը Ղարաբաղի նախկին ղեկավարներն են: Ալեն Սիմոնյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Տեսանյութը՝ «Լուրերի»։
🟨 Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա։ ▫️Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ