🟨 Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքում ԱՄՆ-ն բացառում է առաջընթացը, քանի դեռ Զելենսկին տեսախցիկների առաջ ներողություն չի խնդրել։ Fox News-ին հայտնել են Սպիտակ տան պաշտոնյաները
🟨 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի։ ▫️Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Չեմ ուզում քննարկել, թե ինչ և ինչու տեղի ունեցավ ԱՄՆ-ում։ Չեմ կարծում, որ պետք է շարունակենք ամուր հարաբերություններ կառուցել այս ձևաչափով։ ▫️Եթե բոլորս ավելի կառուցողական լինենք, դրական արդյունք կտեսնենք՝ խաղաղության տեսքով։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Քաղաքացիական պաշտպանության ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հակառակորդի հարձակման դեպքում. Երևանում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն այս խորագիրն ուներ: ▫️Վարժանքը մեկնարկել է օդային տագնապ ազդանշանով: Երևանի քաղաքապետարան
🟨 Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ ▫️Վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ ՆԳՆ
🟨 Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: ▫️Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: ՀՖՖ
🟨 ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ