🟩 Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Hovo» մակնիշի 6 նոր մեքենաներով: Երևանի քաղաքապետարան
🟧🟥 Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨 Առաջարկվում է 2026թ. հունվարի 1-ից կրիպտոակտիվների ձեռքբերումը իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։ ▫️Մինչ այդ պահը ԿԲ-ի կողմից ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն, որով դաշտը կկարգավորվի։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան
🟨 Հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ ՀՀ ՊՆ
🟨 ՀՀ ԱԺ-ն 67 կողմ ձայնով այսօր վավերացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: ▫️Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։