🟨 Մի օր խորհրդակցության ժամանակ լսում եմ “Crypto Exchange”, հարցնում եմ՝ ի՞նչ է “Crypto Exchange”-ը, ի՞նչ դաշտում են գործում: ▫️Պարզվում է դաշտում չեն գործում, մայթում են գործում: Էհ բա տենց կլինի՞, ընկերներ: Նիկոլ Փաշինյան
🟨 Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հասցվել է շուրջ 150-200 մլն դոլարի վնաս: ▫️ Երբ 15 տարի առաջ կառուցվում էր դահլիճը, ծախսվեց մոտ 70 միլիոն դոլար: Այսօր ոչինչ չի մնացել։ Agalarov Development-ի նախագահ Էմին Աղալարով
🟨 Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի անմիջական քննարկումները։ ▫️Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք RealArmenia@gov.am էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը։ ▫️Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել նաև անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ ▫️70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ուրբաթ օրը պատրաստվում ենք բանակցությունների։ Համաձայնագիր՝ ԱՄՆ-ի հետ։ ▫️Խաղաղություն և անվտանգության երաշխիքներ․ սա բանալին է, որ Ռուսաստանն այլևս չկործանի այլ ժողովուրդների կյանքը։ Վոլոդիմիր Զելենսկի