🟨 Ֆիլադելֆիայիում Դոնալդ Թրամփը դադարեցրել է հանրահավաքը՝ 2 մասնակցի ուշագնացության պատճառով: ▫️Այնուհետև, շուրջ 40 րոպե նա երգեր է միացրել և հումորներ արել:
🟨 Տնօրեն նշանակելուց մեր խնդիրը երբևէ քաղաքական չի եղել և չի էլ լինելու, այլ՝ միանշանակ՝ առաջին հերթին հետևում ենք այն չափորոշիչներին, որ տրված են օրենքով։ Տիգրան Ավինյան
🟨 Երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: ▫️ Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ: Ալեն Սիմոնյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP 29 համաժողովին Պուտինի մասնակցության մասին որոշումը դեռ չի ընդունվել, սակայն Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի: Կրեմլ
🟨 Վահագն Խաչատուրյանը Ղազախստանում հանդիպել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: ▫️Տոկաևը հաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը հետագայում ևս Ալմաթիի հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՄԹ-ն վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ սառեցրել է Վրաստանի հետ նախարարների երկխոսությունը։ ▫️Դադարեցվել են նաև պաշտպանության շուրջ բանակցությունները և կիբերանվտանգության նոր ծրագիրը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թե ինչու ի սկզբանե ծրագիրը չի նախատեսել երկու վալիդատոր, կարող եք նայել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակները, երբ ներկայացնում էր, ասում՝ ավտոբուս մտնում են առջևի դռնից: ▫️Կարող եք Ձեր գործընկերոջը հարցնել՝ կյանքում տրանսպորտ նստե՞լ է: Սուրեն Գրիգորյանը՝ Իզաբելլա Աբգարյանին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ