🟩 Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։ ▫️Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով , տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨 Այս ողջ ընթացքում ՀՀ կառավարությունն օգտագործել է բոլոր գոյություն ունեցող գործիքները, որ փորձի լուծում գտնել [գերիների վերադարձի խնդրին]։ ▫️Լուծումն այն է, որ բոլոր գերիներն ազատվեն, այսինքն՝ այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստան։ Արմեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակը։ Սա արդեն վկայություն է, որ գործընթացը փակուղում չէ։ Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք։ Նիկոլ Փաշինյան
🟨 Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ ▫️Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ ▫️Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյե
🟨 Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների խնդիրը լուծելու գործում: ▫️ՀՈԱԿ-ը համալիր ծրագիր է իրագործում՝ կենդանիների ստերջացնում, «Կատաղություն» հիվանդության դեմ պատվաստում: Երևանի քաղաքապետարան
🟨 Երկիրը ծածկել է 7 բալ ուժգնությամբ հզոր մագնիսական փոթորիկ, և այսօր դրա ազդեցության գագաթնակետն է: ▫️Սպասվում են գլխացավեր, ճնշման բարձրացում, անհանգստություն և թուլություն: Meteoagent