🟨 Ֆրանսիան խստորեն դատապարտում է Սիրիայում կրոնական հողի վրա քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները։ Մեղավորները պետք է դատապարտվեն: ▫️Վերահաստատում ենք հավատարմությունը խաղաղ և ներառական քաղաքական անցմանը։ Ֆրանսիայի ԱԳՆ
🟨 Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է անում դադարեցնել բռնության նոր ալիքը երկրում։ ▫️Մարտերի սկզբից ի վեր զոհվել է շուրջ 340 մարդ․ 120-ը՝ Ասադի կողմնակիցներն են, 93-ը՝ նոր կառավարության, մյուսները խաղաղ բնակիչներ են։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բանակցություններում որոշ ուժերի համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը, այլ հետապնդում է սեփական պահանջները պարտադրելու նպատակ։ Իրանի համար դա անընդունելի է։ Այաթոլլա Ալի Խամենեի
🟨 Չինաստանը մարտի 20-ից 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական մեքենաների, պողպատի և ալյումինի մաքսատուրքերի: Reuters ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ շրջանավարտների հետ քննարկել է միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր։