🟨 Փետրվարի 26-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն։ ՀՀ ՊՆ
🟨 Ըստ Axios-ի լրագրողի` ԱՄՆ ռազմաօդային ուժերի B‑1 ռազմավարական ինքնաթիռները գիշերը հարվածներ են հասցրել Իրանի վերերկրյա բալիստիկ հրթիռներին և հրամանատարական ու կառավարման ենթակառուցվածքների կետերին:
🟨 Բեյրութում անցած գիշեր (կիրակի) իրականացված ճշգրիտ հարվածի արդյունքում սպանվել է Հեզբոլլահի հետախուզության կենտրոնի ղեկավար Հուսեյն Մաքլեդը: Իսրայելի ՊԲ
🟨 Մարտական գործողությունների ընթացքում ամերիկյան 3 F-15E Strike Eagle կործանիչները սխալմամբ խոցվել են Քուվեյթի ՀՕՊ-ի կողմից։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն
🟨 Այսօր առավոտյան ամերիկյան ռազմական մի քանի ինքնաթիռ վթարի է ենթարկվել, անձնակազմերը տարհանվել և տեղափոխվել են հիվանդանոց։ Քուվեյթի ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանը Մերձավոր Արևելքում հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի առնվազն 6 ռազմական օբյեկտի (Բահրեյն, Քուվեյթ (3 վայր), Իրաք և ԱՄԷ): ▫️Կա 3 զոհ, 5 վիրավոր: New York Times