🟨 Աշխատանքներ են տարվում Սոչիի՝ եղբայրական քաղաք դառնալու ուղղությամբ Հայաստանի Կապան, Կուբայի Վարադեռո և Մեքսիկայի Ակապուլկո քաղաքների հետ։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
🟨 Այսօր հանդիպել եմ 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակից մեր հերոս տղաների հետ։ ▫️Նրանցից յուրաքանչյուրի պատմությունն ու ապրումներն են ամփոփված «Հայրեններ» եռահատոր գրքում, որն իր ուրույն տեղը կունենա իմ գրապահարանում: Տիգրան Ավինյան
🟨 Մենք օրենսդրության մի նոր բաղադրիչ ունենք, որը նպաստում է ռազմական հետազոտությունների և նորարարությունների աճին։ Շատ ուրախ կլինենք, եթե հայկական ընկերությունները, որոնք հետաքրքրված են, մասնակցեն այս էկոհամակարգին։ Հունաստանի ՊՆ Նիկոլաոս Դենդիաս
🟨 Այգիների հիմնանորոգման ծրագրերը իրականացվում են միմիայն երևանցիների շահերից ելնելով և նրանց շահերը վստահաբար գտնվում են հենց այս (Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածին վերաբերող) ծրագրի հիմքում։ Այս այգին կրկին ստանում է այգու և հանրային տարածքի տեսք։ Տիգրան Ավինյան
🟨 «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Երբ քննարկումների արդյունքում որոշումներ լինեն, այդ որոշումների մասին կիմանանք բոլորս՝ ինստիտուտցիոնալ ճանապարհով։ ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ