🟨 Այս պահի դրությամբ ունենք տարհանված 425 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ ▫️Բնակիչների մեծամասնությունը գտնվում են իրենց հարազատների ընտանիքներում. հրաժարվել են մեր աջակցությունից։ ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյան
🟨 Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ ▫️Առաջարկում եմ թեկուզ փուլային, բայց Երևանի բյուջեով նախատեսել հաջորդ տարվանից սկսած 18 մետրանոց ավտոբուսների գնումը: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել՝ 120 մարդ, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում: ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ ▫️Օպերատիվ կապի մեջ ենք կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում: ԲՏԱ նախարարություն
🟨 Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: ▫️ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության՝ ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟧ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնել են ՀՀ պետական սահմանի սահմանազատված հատվածների պահպանությունը. ▫️Բերքաբեր — 1,9 կմ, ▫️Ոսկեպար և Բաղանիս — 4,9 կմ, ▫️Կիրանց — 5,8 կմ (մինչև հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով): Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԵՄ-ի և Վրաստանի իշխանությունները կրկին փոխանակվել են մեղադրանքներով։ ▫️Կոբախիձեն հայտարարել է, թե ԵՄ հանձնակատար Վարհելը հեռախոսազրույցում սպառնացել է իրեն, իսկ վերջինս հայտնել է, որ իր խոսքերը կտրված են համատեքստից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ