🟨 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն: ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանական կողմը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք: Մհեր Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Կիրանցի 3 կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, սյուները կտեղադրվեն ավելի ուշ: ▫️Մոտ 25 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976թ. քարտեզով: Վարչապետի աշխատակազմ
🟨 Ղարաբաղում ռուս խաղաղապահներն արել են գլխավորը, ինչի մասին չպետք է մոռանալ: Նրանք խաղաղություն և կայունություն են բերել հակամարտող տարածաշրջան: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին
🟨 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ▫️ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են ՀՀ-ում: ▫️ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին: ՀՀ ՊՆ
🟨 Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու։ ▫️Ամեն օրվա ավարտին, սուրբ Աննա եկեղեցու բակում կհավաքվենք օրն ամփոփելու և տեղեկանալու հաջորդ օրվա գործողությունների մասին։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան