🟨 Որպես ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ այսօր ներկա էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ▫️Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
🟨 Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողացել շարունակել ճանապարհը: ▫️Փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի (որից 25-ը երեխա) տեղափոխել են Սպիտակ քաղաք։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վաղը և մյուս օրը ձյուն է տեղալու: ▫️ Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Գագիկ Սուրենյան
🟨 Մոսկվան աշխատում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: ՌԴ Գլխավոր շտաբ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի նիստում, ՌԴ նախաձեռնությամբ ընդունվել է «Նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ» բանաձև, որի համահեղինակ է դարձել 38 պետություն։ ▫️ Կողմ է քվեարկել 118 պետություն, այդ թվում՝ Հայաստանը ▫️ 49 պատվիրակություն դեմ է արտահայտվել ▫️ 14 երկիր ձեռնպահ է մնացել