🟨 Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը փակ է բեռնատարների համար։ ▫️Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:
🟧 ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ երեկ թեժ քննարկում է ծավալվել: ▫️Գերմանիայի կանցլերը Հունգարիայի վարչապետին առաջարկել է դուրս գալ սենյակից և սուրճ խմել։ Politico ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների: ▫️Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Երևանի քաղաքապետարան
🟧 Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում տեղադրվել է տեսանկարահանող սարք։ ▫️Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։ ՆԳՆ