🟨 Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։ Ըստ ԱՄՆ Պետդեպ-ի հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասել է Պանամայի նախագահին
🟨 Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում: Տիգրան Ավինյան
🟨 Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն փետրվարի 3-ին Վաշինգտոնում։ Իսրայելի վարչապետի գրասենյակ
🟨 Պուտինը վախենում է մեզ հետ ուղիղ բանակցություններից։ Նրա կարծիքով՝ դա կորուստ է կամ թուլություն։ ▫️Եթե աշխարհը փոխզիջման գնա Պուտինի հետ, և նա մնա անպատիժ, դա վտանգավոր ազդանշան կլինի, որ ագրեսիան գործում է։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Թբիլիսիում կրկին ցույցեր են։ ▫️ Ցուցարարաները մտադիր են արգելափակել դեպի Թբիլիսի մուտքն ու ելքը` պահանջելով անցկացնել նոր ընտրություններ և ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին։