🟩 Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024թ․ փետրվարի 1-ը «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված այսօր ժամը 23:00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը: Երևանի քաղաքապետարան
🟨 Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Ստեֆան Սեժուրնեի հետ և քննարկել պաշտպանության վերաբերյալ հարցեր՝ ԱԹՍ-ների, հրետանու համատեղ արտադրություն, ՀՕՊ հզորացում։
🟨 Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա։ ▫️Shamshyan․com-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա շուրջ 10 վիրավոր։ Տեսանյութը` համացանցից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Team Telecom Armenia-ն գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին (ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ), որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ