🟨 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ ՀՀ ԱԳՆ
🟨 Պուտինն անպայման կվերադառնա 10 անգամ ավելի մեծ բանակով, քան հիմա՝ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ամբողջական օկուպացիայի համար։ ▫️Նա կգործի այնպես, ինչպես Ղրիմի հետ, կմտնի տարածք և պայմաններ կդնի։ Վոլոդիմիր Զելենսկին
🟨Բաքվում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարության գործով շինծու դատաքննությունը։ ▫️Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատարանը հունվարի 27-ին որոշում կկայացնի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ։
🟨 Դոնալդ Թրամփի առաջին աշխատանքային օրվա արդյունքները՝ ▫️42 հրամանագիր, հուշագիր և հռչակագիր, ▫️115 կադրային որոշում, ▫️ավելի քան 200 կատարողական գործողություն, ▫️60 րոպե մամուլի հետ հարց ու պատասխան:
🟨 Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: ▫️Քննարկումն անցկացվել է Նիկոլ Փաշինյանի օրինակով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ընդդիմությունը զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե իբր մեկ ուղևորությունը 100 ֏ դառնալու է 300 ֏ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է: Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի…
🟨 ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետների և մեխանիզմների մասին դեռ խոսք չկա: ▫️Սահմանադրությունը սահմանում է այս հարցը. 50 հազար քաղաքացի ստորագրել է, այն դարձել է օրենքի նախագիծ ու ուղարկվել խորհրդարան։ Կհասկանանք, թե ինչ կլինի: Արարատ Միրզոյան
🟨 Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում անկեղծորեն ու ազնվորեն կքննարկենք այն հարցերը, որոնք ծագում են Հայաստանի կողմից ՌԴ նկատմամբ և հակառակը։ ▫️Մեր ղեկավարները օրինակ են ծառայում մեզ, որ բաց ու ազնիվ երկխոսություն ունենանք։ Եվ դա է ճիշտ ճանապարհը։ Սերգեյ Լավրով