🟨 Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ ▫️Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը կգրավի թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին՝ ներկայացնելով մեծ նկարիչ Մարկոս Գրիգորյանի ժառանգությունն ու արվեստը։ Տիգրան Ավինյան
🟨 ՀՀ մի շարք մարզերում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով: ▫️Առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
🟨 2024 թ․ դեկտեմբերին Հայաստան է այցելել 130,148 զբոսաշրջիկ։ ▫️ Առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.1%), Վրաստանից (13%) և Իրանից (8.4%): ՀՀ զբոսաշրջության կոմիտե ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կանոնադրությամբ սահմանվում է Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերության ռազմավարական բնույթը։ ▫️Մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, ոլորտային համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։ ԱԳՆ խոսնակ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Գրեթե վերջնականացվել են բանակցությունները Եվրամիության հետ առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ ԱԳնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնության են եկել՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները. ▫️հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից, ▫️այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանում ռևանշիստական միտումների առկայությունը, ռազմատենչ քաղաքականության վարումը և Ադրբեջանի նկատմամբ սահմանադրության մեջ պահպանվող տարածքային նկրտումները մեզ մոտ լուրջ կասկածներ են առաջացնում: Ջեյհուն Բայրամով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել: ▫️Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն առևտրի, պաշտպանության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում: