🟨 ՄԹ վարչապետ Քիր Սթարմերն առաջին անգամ այցելել է Կիև: ▫️ Սթարմերը և Զելենսկին պայմանագիր կստորագրեն «100-ամյա գործընկերության» մասին։ Financial Times ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյուզյեին: ▫️Քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դոնալդ Թրամփը քննարկում է հրամանագիր արձակելու հնարավորությունը, որը 60-90 օրով կկասեցնի TikTok-ի արգելքի կամ վաճառքի մասին օրենքը, որպեսզի ամերիկյան նոր վարչակազմը ժամանակ ունենա համաձայնության գալ այլընտրանքային լուծման շուրջ: Washington Post ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հոկտեմբերի 1-ից առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում, մեկ միասնական QR կոդի միջոցով, հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են QR-ով վճարման հնարավորություն։ ԿԲ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանը և կառավարող ռեժիմը իրենց ամենաթույլ վիճակում են. նրանց օդային պաշտպանությունը խաթարված է, տնտեսությունը կանգնած է, էներգետիկ ճգնաժամի մեջ են, թուլացած են Լիբանանում և Սիրիայում։ ▫️Եթե որևէ զիջում անենք այդ ռեժիմին, նրանք դա օգտագործելու են ռազմապես վերականգնվելու և ահաբեկչական խմբերին ֆինանսավորելու համար։ Մարկո Ռուբիո