🟨 Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: ▫️Քննարկումն անցկացվել է Նիկոլ Փաշինյանի օրինակով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ընդդիմությունը զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե իբր մեկ ուղևորությունը 100 ֏ դառնալու է 300 ֏ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է: Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի…
🟨 ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետների և մեխանիզմների մասին դեռ խոսք չկա: ▫️Սահմանադրությունը սահմանում է այս հարցը. 50 հազար քաղաքացի ստորագրել է, այն դարձել է օրենքի նախագիծ ու ուղարկվել խորհրդարան։ Կհասկանանք, թե ինչ կլինի: Արարատ Միրզոյան
🟨 Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում անկեղծորեն ու ազնվորեն կքննարկենք այն հարցերը, որոնք ծագում են Հայաստանի կողմից ՌԴ նկատմամբ և հակառակը։ ▫️Մեր ղեկավարները օրինակ են ծառայում մեզ, որ բաց ու ազնիվ երկխոսություն ունենանք։ Եվ դա է ճիշտ ճանապարհը։ Սերգեյ Լավրով
🟨 Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է: ▫️Բանակցությունները կայացել են երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությամբ և բավականին հագեցած են եղել: Սերգեյ Լավրով
🟨 Մենք քննարկեցինք ռազմավարական առումով կարևոր Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու հեռանկարները։ Դիվանագիտական անձնակազմի ընդլայնումը համապատասխանում է երկու երկրների շահերին։ Սերգեյ Լավրով
🟨 Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020-2022 թթ. ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից: Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանը վերահաստատում է Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման պատրաստակամությունը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Արարատ Միրզոյան