🟧 Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում։ ▫️ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը։ ԱՄՆ պետքարտուղարություն
🟨 Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։ ՀՀ ՆԳՆ

🟧 Այժմ ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը։ ▫️Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի։ Արցախի ԱԳՆ
🟨 Կառավարության շենքի դիմաց հավաքված և իշխանափոխություն պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում. ժամանակ առ ժամանակ հրմշտոց է տեղի ունենում ոստիկանների հետ։
🟥 Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան: Մինչ այժմ հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ ադրբեջանական հարձակումների հետեւանքով։ ԱրցախիՄԻՊ