🟨Transport.yerevan.am կայքում յուրաքանչյուր մարդ գրանցվելով կարող է ստանալ իր արտոնությունը, եթե նա ներգրավված է որևէ արտոնյալ խմբի մեջ: Տիգրան Ավինյան
🟨 Արտոնյալ կարգավիճակ ստանալու համար ուսանողները պետք է սպասեն մինչև հունվարի 20-ը: ԿԳՄՍ-ն հավաստիացրել է, որ մինչև հունվարի 20-ը բազաներն ամբողջությամբ համալրված կլինեն: Սուրեն Գրիգորյան
🟨 Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է այն առումով, որ ավելի մատչելի է լինելու: ▫️Շատերն ուղղակի ինֆորմացիոն բացի պատճառով տեղյակ չեն, որ միասնական տոմսային համակարգի դեպքում հաճախակի օգտվող մարդկանց համար ամսական փաթեթներն էականորեն…
🟨 Հիմա ինչո՞ւ պետք է քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրեինք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ ▫️Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50.000 հոգի կա։ Հերթագրեիք մարդկանց, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից աշխատանքի ընդունեիք: Տիգրան Ավինյանը՝ «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Առկա է վարորդի 225թափուր հաստիք: ▫️Ինչո՞ւ ավելի վաղ չեք սկսել վարորդների համալրման գործընթացը։ Գնում ենք տոմսային համակարգում էական փոփոխությունների ու ժողովրդին ասում ենք՝ նոր ավտոբուսներ ենք բերում, որակ ենք բարձրացնում։ Եվ մարդիկ առաջին բանը, որ հունվարից տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ գծեր։ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ ▫️Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհային դեպարտամենտ