🟨 Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածների արդյունքում սպանվել են Իրանի հեղափոխության պահապանների հրամանատարը, Իրանի պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
🟨 Մենք կստիպենք սիոնիստ հանցագործներին և անբարեխիղճ ամերիկացիներին զղջալ։ Իրանի զինվորներն ու ժողովուրդը դաս կտան դժոխքից եկած միջազգային բռնակալին։ Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանի
🟨 Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
🟨 Թուրքիան խստորեն դատապարտում է հարձակումներն Իրանի վրա։ Անընդունելի ենք համարում նաև Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա՝ անկախ դրդապատճառներից։ ▫️Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրակե օղակի մեջ։ Ռեջեփ Էրդողան