🟨 Պարզվել է, որ 2026թ․ մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ տեղափոխման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով: ▫️Ա.Գ.-ն ձերբակալվել է։ ՔԿ
🟨 Ինչպես արդեն զգուշացրել էի, մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները: ▫️Շան տեղ մի դրեք, մի քանի ժամից երբ սկսվի հաշվարկը, արդյունքներից հետո կսսկվեն: Դուխով: Արայիկ Հարությունյան
🟨 Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից։ ▫️ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և հետևաբար ՀՀ-ն ունի նաև վետոյի իրավունք։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ստացել ենք տեղեկություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին փորձել է դուրս հանել 16 համարի քվեաթերթիկը։ ▫️Առավել քան վստահ եմ, որ սա ընտրակաշառք ստանալու պայմաններից մեկն է։ Նման բոլոր դեպքերում ահազանգ է լինելու ոստիկանություն և հուսով եմ՝ իրավապահները հենց տեղից բերման կենթարկեն այդ մարդկանց՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով։ Վահագն Ալեքսանյան
🟨 Ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր երբ քվեարկում եք 16-ի օգտին, պարտադիր պետք է քվեաթերթիկի վրա ինչ-որ սրտիկ կամ այլ նշում անեք, դա չի կարելի, նման կերպ դուք ձեր քվեաթերթիկը դարձնելու եք անվավեր։ Վահագն Ալեքսանյան
🟨 Ժամը 8։00-ին ՀՀ-ում բացվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը։
🟨 Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ-ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ: ▫️Ընտրատեղամասերը կբացվեն ժամը 08:00-ին, քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։