🟨 Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցավոր սխեմա. ձերբակալվել է 7 անձ: Հակակոռուպցիոն կոմիտե
🟨 Համատիրության նախագահ Ա.Գ.-ն, ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյան քաղաքում գտնվող 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։ ▫️Նա ձերբակալվել է։ ՔԿ
🟨 Ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ: ՔԿ
🟨 Որքան հասկանում ենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից էս պահի դրությամբ չեն ձերբակալվել երևի մի 7-8 հոգի։ ▫️Ու դրանցից մեկն ասում է՝ գիտեք ինչ, ՔՊ-ի վստահված անձը քարտեզիկով մտել է ընտրատեղամաս։ Երևի 80 միլիոն դոլարի ընտրակաշառք են արդեն իսկ իրավապահները բռնել, ասում է՝ քարտեզը կրծքին մտել ա ընտրատեղամաս։ ▫️Ժողովուրդ ջան, սա լուրջ չի։ Վահագն Ալեքսանյան
🟨 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի տեղամասային հանձնաժողովի նախագահը, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։ Հակակոռուպցիոն կոմիտե
🟨 Տվյալներ են ստացվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Արարատի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ ▫️Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ։ Հակակոռուպցիոն կոմիտե
🟨 Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ։ ▫️Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։ ՆԳՆ