🟨 Մոսկվան բաց է Ուկրաինայի հակամարտության շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի հետ երկխոսության համար: Նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, այլ երկարատև խաղաղությունը: Վլադիմիր Պուտին
🟨 Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԱՄՆ-ում իրավիճակը, նաև շնորհավորել Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱԺ-ում լարված երկխոսություն տեղի ունեցավ պատգամավոր Գեղամ Նազարյանի և ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի միջև. — Դուք հարբեցողության հետ սեր ունե՞ք։ — Չէ։ Եթե դեմ չեք, երկուսս էլ գնում ենք արյան անալիզ տալու։
🟨Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ ՀՀ ԱԳՆ
🟨 Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին Թրամփի երդմնակալությանը մասնակցելու համար փորձել է ինքնությունը հաստատել «Վիքիպեդիայի» իր էջի միջոցով: ▫️Գործիչն իր մոտ չի ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ: