🟨 Երբ Պուտինն սկսեց իր ներխուժումը, 2 խնդիր ունեի լուծելու՝ միավորել աշխարհն ի պաշտպանություն Ուկրաինայի և խուսափել 2 միջուկային տերությունների միջև պատերազմից: Մենք երկուսն էլ արեցինք։ Ջո Բայդեն
🟨 Լավրովի ենթադրյալ նամակն Ադրբեջանի ԱԳ նախարարին, ըստ որի ՌԴ-ն չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը, կեղծիք է։ ▫️Նման չարամիտ ապատեղեկատվության հետևում թաքնված է քաղաքական պատվեր։ ՌԴ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 225 թափուր հաստիք: Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո 96 վարորդ աշխատելու ցանկություն է հայտնել: ▫️Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: ▫️Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին: Նիկոլ Փաշինյան
🟨 Հիփոթեքային տոկոսադրույքների փոխհատուցման ծրագրի փոխարեն նորը կգործարկվի՝ վերանորոգման ծրագիր։ ▫️Դրա էությունը թաղամասի զարգացման մեջ է: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ ▫️Հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
🟨 Լոնդոնում “Just Stop Oil” բնապահպանական շարժման անդամները պղծել են Չարլզ Դարվինի գերեզմանը: ▫️Նրանք Դարվինի գերեզմանի ընտրությունը բացատրել են նրանով, որ մեծ գիտնականը «կշրջվեր իր գերեզմանում»՝ տեսնելով մարդկային գործոնի ազդեցությունը բնության վրա:
🟩 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195 մանկապարտեզ, ընթացքում է գտնվում 136 մանկապարտեզ: ▫️Նախապատրաստական այս կամ այն փուլում է գտնվում 64 մանկապարտեզ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան