🟨 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրվա ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի։ Այս պահին առկա է 195 թափուր հաստիք։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
🟨 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ ▫️Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանի հետ համագործակցում ենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, միտված ենք ամրապնդել ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։ ▫️Առաջիկա շաբաթների ընթացքում մաքսային և սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան։ Էնթոնի Բլինքեն
🟨 Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, որը մեզ հաղորդում է փոխգործակցության ընդլայնման մի ամբողջ շրջանակ։ ▫️Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի միջուկային անվտանգության և էներգետիկայի ոլորտ։ Էնթոնի Բլինքեն
🟩 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։
🟨 Հունվարի 19-ին TikTok-ը ԱՄՆ-ում կդադարի թարմացվել, կանհետանա App Store-ից ու Google Store-ից, եթե Գերագույն դատարանն այս 5 օրվա ընթացքում այլ որոշում չկայացնի։ ▫️170 միլիոն ամերիկացի օգտատեր կզրկվի պլատֆորմից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրվել է ՌԴ, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: ▫️Հայաստանի հետ մեր հարաբերությունները պաշտոնական մակարդակում հեշտ չեն: Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Ժաննա Անդրեասյանը և Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: ▫️Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքում կհիմնվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Yandex Go հավելվածում սեղմելով «Տրանսպորտ» կոճակը՝ կարող եք նշել Ձեր գտնվելու վայրը և այն վայրը, որտեղ ցանկանում եք գնալ։ Ծրագիրը կուղղորդի Ձեզ՝ ցույց տալով ամենակարճ և արագ տարբերակը, քանի րոպե է անհրաժեշտ քայլել մինչև կանգառ, որ համարի ավտոբուսը պետք է նստել և իջնելուց հետո, քանի րոպե է պետք քայլել՝ Ձեր ընտրած վայր հասնելու համար։ Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան
🟨 Լոս Անջելեսում քամիներն ուժեղացել են՝ սպառնալով նոր հրդեհների բռնկմամբ: ▫️Երեքշաբթի առավոտյան քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 120 կմ/ժ (75 մղոն/ժ) արագության: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ