🟨 Երուսաղեմում, Թել Ավիվում և ամբողջ կենտրոնական Իսրայելում տագնապի ազդանշաններ են հնչում Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հերթական խմբաքանակի արձակմամբ պայմանավորված։ The Times of Israel
🟨 Արդարացի կլինի Իրանին հնարավորություն տալ ազատվելու ահաբեկչական ռեժիմից՝ ապահովելով Իրանից եկող ահաբեկչությունից տուժած բոլոր երկրների անվտանգությունը։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Իրանի ժողովրդի դեմ այս հանցագործություններն անպատասխան չեն մնա։ ▫️Այս ավերված շենքը աղջիկների նախակրթարան է։ Այն հրետակոծվել է, տասնյակ անմեղ երեխաներ են մահացել։ Աբբաս Արաղչի
🟨 Կադրեր՝ Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազայի տարածքից։
🟨 Բահրեյնի Մանամայում գտնվող ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության բազայից ծուխ է բարձրանում։ Ըստ ենթադրության՝ պատճառը Իրանի հարվածն է վառելիքի պահեստին։
🟨 Ըստ Axios-ի լրագրողի՝ Իսրայելի նպատակն է պայմաններ ստեղծել իրանական ռեժիմի անկման համար: Թիրախավորվում է Իրանի ողջ ղեկավարությունը՝ քաղաքական և ռազմական՝ անցյալի, ներկայի և ապագայի: