🟨 Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված բոլոր 179 մարդկանց մարմինները հայտնաբերվել են։ Իշխանությունները մեկշաբաթյա սուգ են հայտարարել։ Yonhap
🟨 Փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ ՀՀ ԱԳՆ
🟨 Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է։ ▫️Աղբահանության և սանմաքրման աշխատակիցներն ամեն օր անում են առավելագույնը, որպեսզի Երևանը լինի ավելի մաքուր ու խնամված։ Տիգրան Ավինյան
🟨 Շահումյանի անվան պուրակում ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ Kami Friends Project-ի համերգը։ ▫️Հաջորդ համերգը սպասվում է դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ին, երբ Մարբեյը կներկայանա իր կատարումներով։ Երևանի քաղաքապետարան
🟨 Մառախուղի պատճառով Շարմ էլ-Շեյխից և Լառնակայից Երևան ժամանող ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում, իսկ Մոսկվա-Երևան չվերթը վայրէջք է կատարել Թբիլիսիում։