🟨 Մառախուղի պատճառով Շարմ էլ-Շեյխից և Լառնակայից Երևան ժամանող ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում, իսկ Մոսկվա-Երևան չվերթը վայրէջք է կատարել Թբիլիսիում։
🟨 Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ ▫️Ըստ տեղական ԶԼՄ-ների` ինքնաթիռի 175 ուղևորից և անձնակազմի 6 անդամից ողջ է մնացել միայն 2-ը։
🟨 «Մեր ժամանակների հերոսը» գլխավոր մրցանակը ստացավ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը։ ▫️Մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
🟨 Ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ ▫️Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհային դեպարտամենտ