Category: Sputnik Armenia

  • Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրությ…

    🇦🇲🇦🇿Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է. Իլհամ Ալիև

    Նրա խոսքով, երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, դա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին. «Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»։
    Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է ամբողջովին հրաժարվի ռևանշիզմի գաղափարներից:
    @ArmeniaSputnik

  • Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելո…

    🇦🇲🇦🇿Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար:
    Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:
    Նրա խոսքով, եթե Հայաստանը նախընտրի Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են:
    @ArmeniaSputnik

  • Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ, «Արմենպրեսին» ասել է վարչապետի խո…

    ⚫️Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ, «Արմենպրեսին» ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
    ⚫️Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կալանքը փոխվել է։
    ⚫️Եվ Լարսը կրկին բաց է։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Իրապաշտպանին Հ1-ի ներողությունը չի բավարարում․ այսօր լրատվական դաշտում թոփ-թեման…

    Իրապաշտպանին Հ1-ի ներողությունը չի բավարարում․ այսօր լրատվական դաշտում թոփ-թեմաներից էր արցախցի Նարեկ Թևոսյանի մասին Առաջին ալիքի պատրաստած աղմկահարույց ռեպորտաժը։
    🔗Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ահազանգեց, որ հանրայինը Արցախի բարբառից սխալ է փոխադրել «վընաման» բառը։ Արդյունքում, «ոտնամանի» մասին խոսակցությունը ներկայացրել էր որպես հավաքներին մասնակցելու համար գումար «վերցնելու» խոսակցություն։
    Բարձրացած աղմուկից հետո Առաջին ալիքը ներողություն խնդրեց ռեպորտաժի համար, ինչը սակայն փաստաբանին չի բավարարում։ Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm

  • Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ, «Արմենպրեսին» ասել է նրա խոսնակ Ն…

    Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ, «Արմենպրեսին» ասել է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
    Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին կայցելի Ադրբեջան` Բաքվում կմասնակցի ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին մասնակցելու։
    @ArmeniaSputnik

  • «Առաջին ալիքը» ներողություն է խնդրել ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կո…

    «Առաջին ալիքը» ներողություն է խնդրել ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հեռախոսազրույց։
    Երեկ ուշ գիշերին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Նարեկ Թևոսյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։
    📌Այսօր Մելիքյանն իր էջում դրել է Հ1–ի ռեպորտաժը և գրել, որ Հանրային հեռուստաընկերությունն ընդունել է «սխալն» ու ներողություն խնդրել։ Նա նաև պահանջել է, որ երեկոյան եթերի ժամանակ նույն ձևաչափով ու նույն տևողությամբ ձայնի իրավունք տրվի նաև Նարեկ Թևոսյանի պաշտպանական թիմին։
    @ArmeniaSputnik

  • Սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում…

    ⚫️Սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից․ հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
    ⚫️Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ COP 29-ի անցկացման հարցում։
    ⚫️Կառավարությունը վարձակալության է հանձնում Եարևնի Աբովյան փողոցում ԱՕԿՍ-ի շենքը։
    ⚫️Վերին լարսը դարձյալ փակ է․ պատճառը հեղեղումների վտանգն է։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ կհայտարարվի, …

    Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ կհայտարարվի, որպեսզի ժամանակակից մարզային համալիր կառուցվի։
    Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
    Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ներդրումներ լինեն, որպեսզի մարզահամալիրում հնարավոր լինի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղեր անցկացնել։
    @ArmeniaSputnik

  • «Հրապարակ»․ ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը համաձայն չէ Փաշինյանի «առաջարկա…

    ▪️«Հրապարակ»․ ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին՝ «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։
    ▪️«Հրապարակ»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը հարամելու գործին։
    ▪️«Փաստ»․ Չնայած Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե իրենց չեն անհանգստացնում «Սրբազան պայքարն» ու ներքաղաքական լարված վիճակը, իրականում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ իշխող թիմում մթնոլորտը լարված է։
    ▪️«Փաստ»․ «Ժող․վարչապետային» բեմադրության նոր արարները․Երկրում ծավալվող ժողովրդական պայքարի ու ընդվզման խորապատկերում ուշադրություն է գրավում, որ Փաշինյանն իր «փիարային խորդանոցում» գտել է փոշեկալած հեծանիվն ու սկսել է քշել:
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    🧡@RadioSputnikArm

  • Ադրբեջանը 4 գյուղերը պահանջում էր, և վերջ. վարչապետի աշխատակազմի պաշտոնյայի բացա…

    ⚫️Ադրբեջանը 4 գյուղերը պահանջում էր, և վերջ. վարչապետի աշխատակազմի պաշտոնյայի բացահայտումը:
    ⚫️Կառավարությունը չի հրաժարվում շրջաառության հարկի վերանայման քաղաքականությունից։
    ⚫️Արցախյան բարբառի թյուրըմբռնման քրեական հետևանքները․ «վընա՛ման»՝ «կոշի՞կ», թե «վերցնել»։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    🧡 @RadioSputnikArm