Category: Sputnik Armenia

  • Կիրանցի դպրոցում «Վերջին զանգ» էԳյուղի 9-ամյա դպրոցն այս տարի 8 շրջանավարտ ունի։…

    Կիրանցի դպրոցում «Վերջին զանգ» է
    Գյուղի 9-ամյա դպրոցն այս տարի 8 շրջանավարտ ունի։
    Դպրոցի այժմյան շենքը վթարային է, Կիրանցում նոր դպրոց է կառուցվում, որը շահագործման պետք է հանձնվեր մի քանի ամսից, սակայն սահմանազատման հետևանքով Ադրբեջանի հետ սահմանագիծն անցնելու է նոր մասնաշենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
    @ArmeniaSputnik

  • Պապ թագավորի երազանքը եղել է Հայաստանի տարածքների միավորումը և ոչ դրանցից հրաժար…

    Պապ թագավորի երազանքը եղել է Հայաստանի տարածքների միավորումը և ոչ դրանցից հրաժարումը․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի՝ Պապ թագավորի մասին վերջին շրջանում հաճախակի դարձած հայտարարությունները։
    Թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընդօրինակման համար ընտրել Արշակունյաց դինաստիայի հենց այս ներկայացուցչին, պատմաբան Սամվել Պողոսյանի համար այնքան էլ հասկանալի չէ, հատկապես, որ Պապ թագավորի անհեռատես քաղաքականությունն էր, որ հանգեցրեց Հայաստանի պետականության կորստին ու երկրի բաժանմանը Հռոմի ու Պարսկաստանի միջև։
    Եվ հետո, սպանված արքայի հետ անընդհատ համադրվելը կարող է վատ հետևանքներ ունենալ. կարծում է պատմաբանը։

    @RadioSputnikArm

  • «Ժողովուրդ»․ Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարո…

    ▪️«Ժողովուրդ»․ Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել:
    ▪️«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգևորված են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից։
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    @RadioSputnikArm

  • Ոսկեպար, Բերքաբեր և Բաղանիս գյուղերի սահմանազատված հատվածներում սահմանի պահպանու…

    ⚫️Ոսկեպար, Բերքաբեր և Բաղանիս գյուղերի սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությունն այսօրվանից ստանձնում են ԱԱԾ սահմանապահ զորքերը։
    ⚫️Մայր Աթոռը մերկապարանոց է որակել իշխանությունների տարատեսակ հայտարարությունները եկեղեցու գործունեության վերաբերյալ։
    ⚫️Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    @RadioSputnikArm

  • Հայաստանյայց եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարությունըՀՀ իշխա…

    Հայաստանյայց եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարությունը

    ▫️ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը հանրային ընդվզման այս օրերին հրապարակ են նետում տարատեսակ կեղծ հայտարարություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։
    ▫️Մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Կառավարության ղեկավարը Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
    ▫️Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։
    @ArmeniaSputnik

  • «Հավերժական» կյանքի ճանապարհին չինացի գիտնականները վերացրել են ևս մի խոչընդոտ․ ա…

    «Հավերժական» կյանքի ճանապարհին չինացի գիտնականները վերացրել են ևս մի խոչընդոտ․ այս շաբաթ չինացի գիտնականները հայտարարեցին, թե հաջողվել է ստեղծել մի նյութ, որով մշակելու դեպքում ուղեղի մեջ բյուրեղներ չեն առաջանում։ Ի դեպ, դրա բաղադրամասերից մեկը վաղուց օգտագործվում է ողջ աշխարհում՝ պաղպաղակի մեջ բյուրեղների առաջացումը կանխելու համար։
    Հասարակ մահկանացուներիս երազանքը՝ հաղթահարել մահը, չինացիների այս հայտնագործությունից հետո մի փոքր ավելի իրական է դառնում։ Սակայն բազմաթիվ հարցականներ մնում են, նույնիսկ եթե դրանք ֆինանսների հետ չեն կապված։
    Ժամն է՝ լսելու Դուլյանին։

    @RadioSputnikArm

  • Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք առաջին հերթին Թուրքիայի ուղղությամբ է, ասել է ռ…

    Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք առաջին հերթին Թուրքիայի ուղղությամբ է, ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ

    Փորձագետը կարծում է, որ աշխարհագրական գործոնն այս իրավիճակում չի կարելի հաշվի չառնել։ Իրավիճակը, նրա կարծիքով, դժվար թե փրկի նաև Իրանի գործոնը, քանի որ չնայած ընդհանուր առմամբ լավ հարաբերություններին, Իրանը խորքային անվստահություն ունի Հայաստանի էլիտաների նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց կապերը Արևմուտքի հետ:
    @ArmeniaSputnik

  • Կիրանց համայնքում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթե…

    ⚫️Կիրանց համայնքում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը կիրականացվի հրատապ, մեկ անձից գնմամբ․ Կառավարություն
    ⚫️Երևանը լիահույս է, որ կհաջողվի հասնել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի միասնական տեքստի․ փոխարտգործնախարար Վահան Կոստանյան
    ⚫️Իրանը Հայաստանի համար շատ բարեկամ երկիր է, և պետք է հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի խորացնել ու զարգացնել․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    @RadioSputnikArm

  • Կիրանց գյուղի բնակիչն այրել է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատո…

    Կիրանց գյուղի բնակիչն այրել է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնում է Ադրբեջանին
    Լրագրող Անի Գևորգյանի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են հարևաններն ու ոստիկանները փորձում հանգստացնել գյուղացուն:
    @RadioSputnikArm

  • Խաչատուր Սուքիասյանի բանավոր ելույթում հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղ…

    Խաչատուր Սուքիասյանի բանավոր ելույթում հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը
    @RadioSputnikArm