Բողոքի ակցիաներով իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներից ինքը քաղաքական պահանջ չի լսել։ @ArmeniaSputnik
«Առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել, առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»․ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ երևանյան հանդիսատեսին 🎦ՖԲ, Աստղիկ Քեշիշյան @RadioSputnikArm
❗️❗️Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա, @ArmeniaSputnik–ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։ Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։
▪️«Տավուշը հանուն հայրենիքի» երթի երկարությունը Սևան-Երևան մայրուղում ձգվել է 3 կիլոմետր․ գրում են սոցցանցերում ▪️ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով կլինի Հայաստանում։ ▪️Իրանի Յասուջ բնակավայրում երկրնքից ձկներ են թափվել։ 🔉Այս և այլ լուրեր ⤴️ @RadioSputnikArm
Օր երկրորդ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կեսօրից՝ պատարագից հետո Հաղարծինից քայլերթով հասավ Սևան: 📍Շարժումը միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով է ձևավորվել. քայլերթի մասնակիցները մայիսի 9-ին պատրաստվում են լինել Երևանում:
Քայլերթի առաջին օրն ավարտվեց. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասավ Հաղարծին, որտեղ էլ գիշերելու են։ Բայց դեռ քաղաքացիներ են միանում քայերթի մասնակիցներին. մեքենաների շարասյունը դեռ շարժվում է դեպի Հաղարծին: Քայլերթի մասնակիցները վաղն առավոտյան Հաղարծին վանական համալիրում մասնակցելու են պատարագին ու շարժվեն դեպի Դիլիջան։ 📍Շարժումը մայիսի 9-ին պատրաստվում է լինել Երևանում` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ 🎦Ազգային ճակատ @ArmeniaSputnik
Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթն արդեն Իջևանում է․ քայլերթի ուղին առաջնորդողները նախապես հայտնել էին։
Շուրջ 3 ժամ ընթացող քայլերթին, որին հարյուրավոր քաղաքացիներ են միացել, Իջևանում «ՏաԼույս» երգչախումբը դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով։ Քայլերթն առաջնորդում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։ 🎦սոցցանցեր @ArmeniaSputnik