Category: Sputnik Armenia

  • Շատերն ասում են` մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ` մենք Ադրբեջանից…

    Շատերն ասում են` մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ` մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը։
    «Սահմանազատումը սկսում ենք Տավուշից, որովհետև այստեղ Ադրբեջանից վերցնում ենք ՀՀ–ի վրա հարձակվելու լեգիտիմությունը»,–կարծում է Փաշինյանը։
    @ArmeniaSputnik

  • «Ուրիշ նորությունների» հյուրերն են ջութակահար, «Գինեսի» ռեկորդակիր, ՀՀ վաստակավո…

    «Ուրիշ նորությունների» հյուրերն են ջութակահար, «Գինեսի» ռեկորդակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը և կանադահայ կոմպոզիտոր և դաշնակահար Աշոտ Արիյանը։
    Մայիսի 4-ին կայանալիք համերգին ընդառաջ՝ հյուրերը ներկայացրել են բազմաժանր ծրագիրը, որում ներառված է նաև Աշոտ Արիյանի Ջութակի և դաշնամուրի համար սոնատի համաշխարհային պրեմիերան։
    @RadioSputnikArm

  • Մոլախաղերի կազմակերպումից շահում է ոչ միայն բիզնեսը, այլև կառավարությունը. ՀՊՏՀ …

    Մոլախաղերի կազմակերպումից շահում է ոչ միայն բիզնեսը, այլև կառավարությունը. ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյան
    Հակառակ պետականորեն հայտարարված խաղամոլության դեմ պայքարի քաղաքականությանը՝ Հայաստանում շահումով խաղերի ոլորտը շարունակում է նորանոր վերելքներ գրանցել։
    🔗Համաձայն ՊԵԿ-ի հրապարակած տեղեկատվության` Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպոող 3 խոշոր ընկերությունների եկամուտներն այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։ Եթե 2023թ․ առաջին եռամսյակում Vivaro, TotoGaming և Adjarabet ապրանքանիշները ներկայացնող հայաստանյան 3 ընկերությունները միասին 4.9 միլիարդ դրամի հարկ էին վճարել, ապա այս տարվա առաջին եռամսյակում նրանց վճարած հարկերը հասել են 8.7 միլիարդ դրամի։

    Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ բուքմեյքերական ընկերությունների շահույթների աճը վկայում է մեր հասարակության և առավել ևս իշխանության դեգրադացիայի մասին։
    @RadioSputnikArm

  • Դիվանագետների համահայկական խորհուրդը վերստին հաստատում է իր անվերապահ աջակցությո…

    ▪️Դիվանագետների համահայկական խորհուրդը վերստին հաստատում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնությանը։
    ▪️Ղազախստանի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների արտգործնախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ։
    ▪️Մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է․ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    @RadioSputnikArm

  • Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզում ականազերծման ա…

    📌Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, Ճամբարակից և Ջիլից էլ մեր զորքերը հանվում են։
    Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ-ից։
    «Նման իրադարձություն տեղի չի ունենում»,– @ArmeniaSputnik– ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

  • Հայաստանը հենվելու, բռնվելու տեղ չունի. թուրքագետը` Ալմաթիի հանդիպման մասինSputn…

    Հայաստանը հենվելու, բռնվելու տեղ չունի. թուրքագետը` Ալմաթիի հանդիպման մասին
    Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների համար ընտրված ղազախական հարթակն արտաքինից չեզոք է, բայց որոշ չափով կողմնորոշում ունի դեպի Թուրքիա։
    🔗Թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը հաստատել են ԱԳ նախարարների հանդիպման մասնակցությունը։ Ղազախական կողմը նշել է, որ միջնորդ չեն լինի այդ բանակցություններում։

    Վարուժան Գեղամյանը շեշտում է՝ միջնորդների կարիք չկա ոչ թե որովհետև կողմերը հարաբերությունների այնպիսի մակարդակի են հասել, որ կարող են բացեիբաց խոսել և քննարկել տարբեր հարցեր, այլ թուրքական կամ ադրբեջանական կողմերն են ամեն ինչ անում դրա համար։ Ըստ թյուրքագետի՝ միջնորդի կարիք հիմնականում ունենում է բանակցային սեղանի շուրջ նստած թույլ, պարտված, խոցելի կողմը։
    🎦Զրույցն ամբողջությամբ
    @RadioSputnikArm

  • Վեհափառ հայրապետներ Գարեգին Երկրորդը և Արամ Առաջինը վերաշեշտել են Հայաստանի տարա…

    ▪️Վեհափառ հայրապետներ Գարեգին Երկրորդը և Արամ Առաջինը վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը ամուր պահելու հրամայականը։
    ▪️Թուրքիայում դրական տոնայնություն են տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող գործընթացում։
    ▪️Այսօրվանից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    @RadioSputnikArm

  • Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկո…

    ▪️Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
    ▪️Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ պայմանավորվածությունը:
    ▪️Գնաճը Հայաստանում շարունակել է նվազել, ԿԲ–ը վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    @RadioSputnikArm

  • «Շողակաթով» եկեղեցական հաղորդումները պետք է նվազեցվեն, ՔՊ-ական պատգամավոր Վահագն…

    «Շողակաթով» եկեղեցական հաղորդումները պետք է նվազեցվեն, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ու ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հարցուպատասխանը ԱԺ-ում
    @RadioSputnikArm

  • «Մի՛ լռեք»․ իրազեկման ակցիա՝ Երևանի փողոցներում @RadioSputnikArm…

    «Մի՛ լռեք»․ իրազեկման ակցիա՝ Երևանի փողոցներում
    @RadioSputnikArm