▪️«Հրապարակ»․ «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները» կվերադառնան Հայաստան, թեև ոմանք չեն հավատացել, որ ադրբեջանցիները կհամարձակվեն դա անել։ Սակայն Ալիեւի շարունակական պնդումները կասկածի տեղիք չեն տալիս։
▪️«Հրապարակ»․ «Հայտնի «դուշի» պատմությունից հետո Կրթության նախարարության Կազմակերպա-տնտեսական վարչությունը դատարկվել է․ 5 աշխատակցից մնացել է 1-ը՝ Արա Խաչատրյանը, մյուս 4 մասնագետները հեռացել են։
▪️«Ժողովուրդ»․ Ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար․ Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից:
▪️«Ժողովուրդ»․ Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում՝ ԱԺ-ում և Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Էրեբունի համայնքում։
🔉Լսեք՝ էլ ինչ են գրում թերթերը ՝⤴️@RadioSputnikArm