Տավուշի մարզպետը եկավ Կիրանցի ճանապարհին հավաքված տավուշցիների հետ զրուցելու․ նա պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը։ Հայկ Ղալումյանը հավաքվածներիհ հրավիրեց դպրոցի դահլիճ։
📍Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նախօրեին գիշերը սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոչ էր արել դադարեցնել ակցիան Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Սակայն գյուղացիները չվստահեցին նրան և համաձայնեցին նորից հավաքվել առավոտյան»,-
@ArmeniaSputnik-ին ասաց ցուցարարներից մեկը։ Նրա խոսքով, այսօր Տավուշում ակցիա է նախատեսված ոչ միայն Կիրանցում, այլ նաև այլ գյուղերում։