Category: Sputnik Armenia

  • Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը1818 թվականին կառուցված պատմական հայկական Սո…

    Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը
    1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ) գտնվում է Ադրբեջանի օկուպացրած Արցախում` Շուշիի շրջանում։
    Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին քանդվել է 2024 թ–ի փետրվարին։
    @ArmeniaSputnik
  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցն…

    ▪️ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված «արտահոսքերին»։
    ▪️Իշխանությունն անհամարժեք բուռն է արձագանքել Տավուշում տարածքներ զիջելու վերաբերյալ եպիսկոպոսների հայտարարությանը։ Մայր աթոռը նոր հայտարարություն է տարածել։
    ▪️Բացահայտվել է 13 կգ թմրամիջոցների մաքսանագության դեպք։
    🔉Այս և այլ լուրեր՝ երեկոյան թողարկմանը
    @RadioSputnikArm

  • Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռինԴեպքը եղել է ինքնաթիռն օդ բարձրա…

    ⚡️Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին
    Դեպքը եղել է ինքնաթիռն օդ բարձրանալուց տասը րոպե անց, կայծակի հարվածի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը։
    Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուներին հաջողվել է ինքնաթիռն անվնաս իջեցնել Աբու Դաբիի օդանավակայանում։
    Սոցցանցերում դեպքից տեսանյութեր են տարածվում։
    @ArmeniaSputnik

  • Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդի…

    Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ
    ▫️Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:
    ▫️Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին:
    ▫️Իրականում Բրյուսելյան հանդիպումը ՀՀ-ի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

    @ArmeniaSputnik

  • Լորիս Ճգնավորյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում հուզմունքով պատմո…

    Լորիս Ճգնավորյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում հուզմունքով պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի մասին, հիշում է՝ ինչպես իմացավ երկրաշարժի մասին, ինչպես Հայաստան գալու հրավեր ստացավ։
    87-ամյա դիրիժորը երազում է, որ Ցեղասպանությանը նվիրված իր գրեթե 7-ժամանոց ստեղծագործությունը հնչի իր կյանքի օրոք։ Բայց նաև համոզված է, որ Եղեռնին նվիրված հարյուրավոր գրքերը, երաժշտական ստեղծագործություններն ու ֆիլմերը հանրության համար ոչինչ են, եթե չկա ազգային ոգի ու միաբանություն։
    Մաեստրոն պատմում է նաև իր խենթությունների, զավակների ու թոռնիկի մասին։
    Զրույցն ամբողջությամբ ⤴️
    @RadioSputnikArm

  • Մոտավորապես այսպիսին է լինելու Տավուշի մարզի Բաղանիս-Բերքաբեր գյուղի տարածքում տ…

    Մոտավորապես այսպիսին է լինելու Տավուշի մարզի Բաղանիս-Բերքաբեր գյուղի տարածքում տարածքների փոխանակումը՝ դատելով Փաշինյանի և գյուղացիների հանդիպումից

    Հայկական զինված ուժերը հետ են քաշվում իրենց վերահսկողության տակ գտնվող Բաղանիսից հարավ, Կիրանցից հարավ և Բերքաբերից արևելք նշված տարածքներից։ Ոսկեպարի մերձակա հատվածը մնում է ՀՀ վերահսկողության տակ (կանաչ հատվածներ)։
    Փոխարենը ադրբեջանական վերահսկողության տակ են մնալու Բերքաբեր գյուղի հողերը (կարմիր հատվածներ)։ Այս սցենարում նաև հայկական վերահսկողության տակ պետք է մնա Կիրանց գյուղի մոտ գտնվող կամուրջը, գրում է Հետպատերազմ տելեգրամ- ալիքը։
    @ArmeniaSputnik

  • Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Սթ…

    Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյան
    🔗Ադրբեջանական առցանց «Կալիբր» պարբերականը հոդված է հրապարակել հիմնվելով իր աղբյուրների վրա և 2 տասնյակ կետեր է ներկայացրել Փաշինյան-ֆոն դեր Լեյեն-Բլինկեն բրյուսելյան հանդիպումից։ Պարբերականը մեկթերթանոց գրվածքի լուսանկար է հրապարակել, որը դժվար է փաստաթուղթ անվանել, քանի որ չկա ոչ կնիք, ոչ ստորագրություն։ Ըստ դրա՝ ԱՄՆ-ն օգնելու է Հայաստանին փոխել ռազմական դոկտրինը, զարգացնել ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները, ուժեղացնել սահմանային հսկողությունը, հատկապես Իրանի հետ սահմանին, և այլն։
    @RadioSputnikArm

  • Դատարանը որոշում է կայացրել պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վա…

    ▪️Դատարանը որոշում է կայացրել պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ։
    ▪️Հայաստանն ու Սաուդյան Արաբիան քննրակում են ուղիղ չվերթների հարցը։
    ▪️RUTUBE-ը Sputnik-ին պարգևատրել է «Ռունետի» զարգացման գործում ավանդի համար։
    🔉Այս և այլ լուրեր՝ ժամը 09։00-ի թողարկմանը
    @RadioSputnikArm

  • Ինչ է ասել Փաշինյանը այսօր Տավուշի սահմանամերձ գյուղերում:@RadioSputnikArm…

    Ինչ է ասել Փաշինյանը այսօր Տավուշի սահմանամերձ գյուղերում:
    @RadioSputnikArm