Category: Sputnik Armenia

  • Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ տևել է մոտ 5 ժամ. էլ ինչ են գրում լրատվական…

    Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ տևել է մոտ 5 ժամ. էլ ինչ են գրում լրատվական հոսքերը
    ▫️ Ըստ New York Times-ի՝ գործարկվել է ընդհանուր առմամբ 185 անօդաչու թռչող սարք, 36 թևավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռ:
    ▫️ Հարձակվել են ռազմական թիրախների վրա, մասնավորապես՝ Նեգև անապատում գտնվող ավիաբազայի վրա, հարձակումը տևել է մոտ 5 ժամ, այնուհետև մարել:
    ▫️ Հարձակումը պատասխան էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական վերջին հրթիռային հարձակմանը, ասել է այաթոլլա Ալի Խամենեին: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հղում է արել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին ինքնապաշտպանության իրավունքի մասին:
    ▫️ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը որսացել են Իսրայելի ուղղությամբ Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից արձակված տասնյակ հրթիռներ և անօդաչու սարքեր, բայց և ընդգծել է, որ ԱՄՆ-ը հակամարտություն չի փնտրում Թեհրանի հետ։
    ▫️ Բայդենը ևս Նեթանյահուին հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, հայտնում է CNN-ը:
    ▫️Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են Գազայի հատվածի հյուսիս-արևելյան հատվածների ինտենսիվ գնդակոծության մասին:
    ▫️ Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է արել կառուցողական դեր խաղալ Մերձավոր Արևելքում կայունության ապահովման գործում, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
    🎦սոցցանցերից, այս գիշեր Երուսաղեմում
    @RadioSputnikArm

  • Իրանը օդային հարձակում է սկսել Իսրայելի դեմ. ինչ է հայտնի այս պահինԻրանական լրատ…

    Իրանը օդային հարձակում է սկսել Իսրայելի դեմ. ինչ է հայտնի այս պահին
    Իրանական լրատվամիջոցները գրում են.
    🔺 Հարձակման սկզբից Իրանը ավելի քան 150 ԱԹՍ և հրթիռ է արձակել Իսրայելի տարածք։
    🔺Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը ենթարկվել են կիբերհարձակումների։
    🔺Թեհրանում պայթյունի մասին լուրերը կեղծ են:
    Այլ աղբյուրներ.
    🔺Եմենցիները ևս անօդաչու սարքեր և հրթիռներ ուղղեցին դեպի Իսրայել։
    🔺ՑԱՀԱԼ. Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում:
    🔺Al Arabiya. մեծ թվով իրանական անօդաչու թռչող սարքեր հատել են Իրաքի հարավային օդային տարածքը։ Թռիչքի ուղղությունը՝ Իսրայել:
    🔺Al Jazeera. Իսրայելի վարչակարգի ռազմական կաբինետի նիստը մեկնարկել է Թել Ավիվի ռազմական նախարարության ստորգետնյա շենքում։
    🔺Բայդենը ծրագրում է դիմել ժողովրդին։ Մեծ Բրիտանիան դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա:
    🎦սոցցանցերից. Թել Ավիվի երկինքը այս պահին
    @RadioSputnikArm

  • Ժամը 17:10-ին երկրաշարժ է եղել Երևանից 8 կմ հյուսիս-արևելքՕջախի խորությունը եղել…

    ⚡️Ժամը 17:10-ին երկրաշարժ է եղել Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
    Օջախի խորությունը եղել է 10 կմ, մագնիտուդը` 1․9:
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    @ArmeniaSputnik

  • «The Show Must Go On» երգի ներքո է Բագրատ սրբազանը բեմ բարձրացել Ոսկեպարում:@Rad…

    «The Show Must Go On» երգի ներքո է Բագրատ սրբազանը բեմ բարձրացել Ոսկեպարում:
    @RadioSputnikArm

  • Սահմանամերձ Ոսկեպարում հանրահավաք է: Ոսկեպարում են ԱԺ պատգամավորներ Հրանտ Մարգար…

    Սահմանամերձ Ոսկեպարում հանրահավաք է:
    Ոսկեպարում են ԱԺ պատգամավորներ Հրանտ Մարգարյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, «Բաբոն տեր է» ՀԿ–ի անդամներ, մշակույթի գործիչներ, երգիչներ, սովորական քաղաքացիներ։
    @RadioSputnikArm

  • Քաղաքապետը ավագանին դիտարկում է որպես իր որոշումները դակող մարմին. Երևանի ավագան…

    Քաղաքապետը ավագանին դիտարկում է որպես իր որոշումները դակող մարմին. Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյան
    🔗Երևանի քաղաքապետարանը մտադիր է նոր փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու կանոնակարգում։ Եթե գործող կարգով ավագաու ընդդիմադիր խմբակցությունները յուրաքանչյուր հարցի քվեարկությունից առաջ կարող են մինչև 3 անգամ 15 րոպեանոց ընդմիջումներ վերցնել հարցը քննարկելու համար, ապա փոփոխությունից հետո միայն մեկ անգամ կկարողանան օգտվել այդ իրավունքից։
    @RadioSputnikArm

  • Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը մեկօրյա պաշտոնական այցով ապրիլի 15-ին կժա…

    ▪️Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը մեկօրյա պաշտոնական այցով ապրիլի 15-ին կժամանի Հայաստան:
    ▪️Սուրեն Պապիկյանը և Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել են կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող՝ երեկ երեկոյան վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներին։
    ▪️Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ իբր հայկական զինուժն այսօր առավոտյան կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերում է տարածել։
    🔉Ժամը 13։00-ի լուրերի թողարկումը
    @RadioSputnikArm

  • Արարատի մարզում հայտնաբերվել ու վնասազերծվել է 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գ…

    Արարատի մարզում հայտնաբերվել ու վնասազերծվել է 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գողություն կատարած կասկածյալներից մեկը, գտնվել է գողոնի մի մասը, հայտնում է shamshyan.com–ը։
    Համացանցում տեսանյութ է տարածվել նրանց բռնելու պահից։
    @ArmeniaSputnik