Category: Sputnik Armenia

  • Ավտոբուսի վարորդը, որը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, իր սեփական դի…

    Ավտոբուսի վարորդը, որը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից, տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
    Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ թիվ 3 երթուղու ավտոբուսի վարորդը, հայհոյելով, ջրի շիշը նետում է ուղևորի վրա։ Վարորդին դուր չի գալիս այն, որ ուղևորը, հեռախոսով նկարահանմանը զուգահեռ, բողոքում է տրանսպորտի ուշանալուց։
    @ArmeniaSputnik

  • Եղվարդում զոհված օդաչուների դիերը փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են …

    Եղվարդում զոհված օդաչուների դիերը փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերում ՀՀ ՊՆ Յակ-52 ընկած ինքնաթիռից, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
    ՊՆ-ի ուսումնական ինքնաթիռի կործանման փաստով քրգործ է հարուցվել՝ «Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ» հատկանիշներով հոդվածով:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ՀՀ ԱԳՆ–ն հակառակն է պնդում` հայկական կողմն է առաջարկել Հայաստանի վարչապետի և Ադ…

    ❗️ ՀՀ ԱԳՆ–ն հակառակն է պնդում` հայկական կողմն է առաջարկել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Նշվում է, որ…

  • Եղվարդում ՊՆ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածներից մեկը կուրսանտ է, մյուսը՝ սպա։…

    Եղվարդում ՊՆ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածներից մեկը կուրսանտ է, մյուսը՝ սպա։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, դատաբժիշկները։ Դեպքի վայրում են նաև մահացած օդաչուների հարազատները։
    Կործանված ՊՆ ուսումնական ինքնաթիռը եղել է Յակ-52, ոչ թե Ան-2, ինչպես ի սկզբանե հայտնել էր ՆԳՆ-ն։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Վթարված ինքնաթիռն ուսումնամարզական ինքնաթիռ է. @ArmeniaSputnik–ին ասաց ՊՆ մամուլ…

    ❗️Վթարված ինքնաթիռն ուսումնամարզական ինքնաթիռ է. @ArmeniaSputnik–ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան
    Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

  • Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել: Այս մաս…

    ⚡️Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել: Այս մասին ՆԳՆ–ին ահազանգել է մի քաղաքացի, @ArmeniaSputnik–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի բաժնից։
    ✔️Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։
    Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։
    @ArmeniaSputnik

  • ՀՀ իշխանությունները մինչև հիմա չեն պատասխանել Թուրքիայի նախագահի, այսպես կոչված,…

    ՀՀ իշխանությունները մինչև հիմա չեն պատասխանել Թուրքիայի նախագահի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը, և այդ լռությունը որոշ կասկածների տեղիք է տալիս, ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը @ArmeniaSputnik–ի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում։
    Փորձագետի խոսքով` եթե հանկարծ Հայաստանի իշխանությունները ՌԴ սահմանապահներին խնդրեն հեռանալ Սյունիքից, ավելի կամրապնդվի այն համոզմունքը, որ 44-օրյա պատերազմը սկսվել է Արցախը հանձնելու և Ադրբեջանի համար արտատարածքային միջանցք բացելու համար։
    «Եթե ոչնչացվի Հայաստանը Ռուսաստանին կապող հանգույցը, ապա գրեթե կզրոյացվի Մոսկվայի քաղաքական ազդեցությունը որոշակի գործընթացների վրա։ Արդյունքում Հայաստանը կհայտնվի ադրբեջանա-թուրքական աքցանում, առանց Իրանի հետ սահմանի, կփլուզվեն բոլոր ռազմական կապերը, իսկ տնտեսական ապաինտեգրումը կհասնի գագաթնակետին»։

  • Ռուս դիվանագետները չեն պատրաստվում «լրտեսություն անել» Սյունիքում՝ ի տարբերությո…

    ⚫️Ռուս դիվանագետները չեն պատրաստվում «լրտեսություն անել» Սյունիքում՝ ի տարբերություն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արևմտյան սիրահարների․ ՀՀ-ում ՌԴ դեսպանի բացառիկ հարցազրույցը։
    ⚫️Ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի ՊՆ-ում. տեղեկությունը հաստատել է պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։
    ⚫️Սպանություն Երևան-Սևան ճանապարհի հանգստյան գոտում. 41-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • О каких болезненных уступках Армении и Азербайджана говорил представитель Госдеп…

    О каких болезненных уступках Армении и Азербайджана говорил представитель Госдепа США Мэттью Миллер? Почему Турция хочет вывести российские подразделения из Сюника, ставшего точкой противостояния Запада и Востока.
    Эти и другие вопросы радиоведущий Арман Абовян обсудил с политологом Бениамином Матевосяном.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Դիլիջանը հուլիսի 20-21-ին կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստ…

    Դիլիջանը հուլիսի 20-21-ին կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր․ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն շուրջ 40 վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից և այլն:
    ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «Ուրիշ նորություններում» մանրամասներ է ներկայացրել կայանալիք փառատոնից։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM