Category: Suren Surenyants

  • https://www.1in.am/3223788.htmlԲորելի ուղերձը հստակ է՝ գնացե՛ք Ադրբեջանի հետ երկ…

    Բորելի ուղերձը հստակ է՝ գնացե՛ք Ադրբեջանի հետ երկխոսեք և ԵՄ-ի ներսում մի՛ փնտրեք Բաքվին պատժող գործիքներ

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ -Պարոն Սուրենյանց, ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր …

  • …մինչև, որ կգնանք դաժան զիջումների, որովհետև «ստիպված կլինենք»:«ԵՄ-ն ներկայում…

    …մինչև, որ կգնանք դաժան զիջումների, որովհետև «ստիպված կլինենք»:
    «ԵՄ-ն ներկայումս չի դիտարկում սանկցիաներ Ադրբեջանի դեմ»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելը:
    Այս հայտարարությունը խիստ օրինաչափ է, որովհետև Ադրբեջանը ԵՄ ռազմավարական գործընկերն է՝ էներգետիկ համագործակցության ոլորտում:
    Բայց սա չի խանգարի, որ մեր «արևմտամետները» շարունակեն պնդել, թե «հումանիստ» ԵՄ-ն «ժողովրդավարական» Հայաստանի պաշտպանն է ավտորիտար Ադրբեջանից:
    Մոսկվայից դժգոհում եք՝ լավ եք անում, բայց Բրյուսելին ու Վաշինգտոնին մի վերագրեք բաներ, որ այս մարդիկ չեն խոստացել ու առհասարակ՝ գիտակցեք, որ ոչ մի մայրաքաղաքում չունենք դաշնակիցներ ձեր ակնկալիքների բավարարման հարցում:
    Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում նույն բանն են ասում՝ մենք թուրք/ ադրբեջանցի «ծեծող» չենք, գնացեք ձեր հարևանների հետ լեզու գտեք:
    Էս պարզ ուղերձը կարող ենք չհասկանալ՝ մինչև, որ կգնանք դաժան զիջումների, որովհետև «ստիպված կլինենք»:

  • Մացո ջան, քո պաշտոնում այնքան երկարակյաց եղիր, որ մի անգամ էլ դատես Նիկոլին, այս…

    Մացո ջան, քո պաշտոնում այնքան երկարակյաց եղիր, որ մի անգամ էլ դատես Նիկոլին, այս անգամ՝ ցմահ
    Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։
    Եթե մեզ՝ նախկին քաղկալանավորներիս, տարիներ շարունակ ապօրինաբար անազատության մեջ պահած Մացոն այսօր նման կերպ արժևորվում է, ուրեմն՝ Նիկոլը թքած ունի ժողովրդի ու հեղափոխության վրա:
    Նաև թքած ունի իր արժանապատվության վրա, որովհետև հենց Մացոն էր նաև Նիկոլի դատավորը՝ Մարտի 1-ի գործով:
    Ինչ ասեմ, Մացո ջան, քո պաշտոնում այնքան երկարակյաց եղիր, որ մի անգամ էլ դատես Նիկոլին, այս անգամ՝ ցմահ: Գոնե այդ քայլով կսպացուցես, որ անթասիբ կերպարդ Նիկոլից շատ թասիբ ունի:

  • Ազատագրական պայքար ենք մղում, ազատագրվում է Ուկրաինան, ազատագրվում է ՀՀ-ն՝ Արցախ…

    Ազատագրական պայքար ենք մղում, ազատագրվում է Ուկրաինան, ազատագրվում է ՀՀ-ն՝ Արցախը ներառյալ. ասում է ԱԺԲ-ից Վահե Գասպարյանը:
    Ասա, ի՞նչ կապ ունի Ուկրաինայի ազատագրումը Արցախի հետ: Ուկրաինայի հաղթանակը միջազգային հարաբերություններում ավելի է ամրապնդելու տարածքային ամբողջականության սկզբունքը՝ նույնիսկ տեսական հնարավորություն չթողելով Արցախի ինքնորոշման համար:

  • Փաշինյանը «օկուպացնում» է Եռաբլուրը՝ այնտեղ այցի ժամանակ պանթեոնի մուտքը փակելով…

    Փաշինյանը «օկուպացնում» է Եռաբլուրը՝ այնտեղ այցի ժամանակ պանթեոնի մուտքը փակելով զոհերի ծնողների համար:
    Ճիշտ նույն ճանապարհով նա «օկուպացրեց» Հայաստանը՝ նրանից օտարելով պատմությունն ու ապագան, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

  • Փաշինյանը պետական համակարգը դարձել է փալաս, որի վրա մաքրում է իր «ամպոտ» ոտքերը:…

    Փաշինյանը պետական համակարգը դարձել է փալաս, որի վրա մաքրում է իր «ամպոտ» ոտքերը: Էն էպատաժային երիտասարդին նշանակելով ԱԳ փոխնախարար՝ Փաշինյանը ընդամենը հաստատում է Հայաստանի արտաքին քաղաքականության «գժական» բնույթը:

  • Երբ Հայաստանի ղեկավարը, թեկուզև անուղղակիորեն, անոնսավորում է ԼՂ հայաթափության հ…

    Երբ Հայաստանի ղեկավարը, թեկուզև անուղղակիորեն, անոնսավորում է ԼՂ հայաթափության հեռանկարը, նա անելիք չունի իր պաշտոնում ու պետք է հեռանա:

  • Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավոր…

    Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավորենք նոր իշխանություն
    Քիչ առաջ ավարտվեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց՝ եռօրյա ժամկետում մշակել նոր ընդդիմադիր հարթակի ստեղծման ու երկրում նոր իշխանության ձևավորման գործողությունների ծրագիր:
    2018-ից հետո ընդդիմադիր հարթակները տապալվել են, որովհետև չեն ունեցել քաղաքական այլընտրանքային բովանդակություն, ուժեղ հարթակ և օրակարգ:
    «Դեմոկրատական այլընտրանքը» ստանձնում է նոր գործընթացի պատասխանատվությունը ու մոտ օրերս կսկսի քաղաքական կոնսուլտացիաները:
    Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավորենք նոր իշխանություն:
    Միայն նոր իշխանությունը կարող է կանգնեցնել մահաբեր պատերազմը:
    Ի գործ:

  • Վաղը երեկոյան մեր կուսակցության գրասենյակում տեղի կունենա «Դեմոկրատական այլընտրա…

    Վաղը երեկոյան մեր կուսակցության գրասենյակում տեղի կունենա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նիստը, որից հետո սկսելու ենք քաղաքական կոնսուլտացիաների շարք:
    Հայաստանում նոր որակի ընդդիմություն ունենալն անհրաժեշտություն է, եթե ուզում ենք շատ մոտ ապագայում տուն ուղարկել «քայլող արկածախնդիրների» իշխանությանը:
    Մենք սկսում ենք…

  • ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք- ամերիկյան հարաբերությունների հեռանկարին վերաբերո…

    ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք- ամերիկյան հարաբերությունների հեռանկարին վերաբերող վերջին զեկույցի տեքստը՝ դրանից հանելով պնդումներն ու գնահատականները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա: «Խմբագագրման» տակ են ընկել նաև նախագահ Բայդենի խոսքերը 1915-ի Ցեղասպանության վերաբերյալ: Շարեւնակեք պնդել, թե ԱՄՆ-ն «դեմոկրատական» Հայաստանի դաշնակիցն է «ավտորիտար» Թուրքիայի դեմ…